Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնեց, թե ժամը 16-ի սահմաններում զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել, իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին: