Մատչելիության հղումներ

Շարունակվում է Չինաստան ռուսական գազի մատակարարման հեռավորարևելյան երթուղու շինարարությունը


Շարունակվում է Չինաստան ռուսական բնական գազի մատակարարման պլանավորված հեռավորարևելյան երթուղու շինարարությունը, РИА Новости-ին հայտնել է Մոսկվայում Պեկինի դեսպան Չժան Հանհուին:

Հեռավոր Արևելքի երթուղին նախատեսված է Ռուսաստանի Խաղաղ օվկիանոսի ափից Չինաստան գազ տեղափոխելու համար՝ Սախալին–Խաբարովսկ–Վլադիվոստոկ ռուսական խողովակաշարային համակարգին միացված նոր ճյուղով:

Արտահանում նախատեսվում է սկսել 2027 թվականին:

Ներկայումս Ռուսաստանը խողովակաշարային գազ Է մատակարարում Չինաստան «Սիբիրի ուժ» խողովակաշարով, որով մատակարարումները սկսվել են 2019 թվականին:

Էներգետիկան Պեկինի հետ հարաբերություններում ավելի մեծ տեղ է սկսել գրավել 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված արևմտյան պատժամիջոցներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG