Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ Ուկրաինայում հարյուր հազարավոր ընտանիքներ մնում են առանց էլեկտրաէներգիայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներից հետո։
Նրա խոսքով՝ իրավիճակը հատկապես ծանր է յոթ շրջաններում՝ Նիկոլայևում, Օդեսայում, Խերսոնում, Չեռնիգովում, Դոնեցկում, Սումիում և Դնեպրոպետրովսկում։
Դեկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո քաղաքի մեծ մասը մնաց առանց էլեկտրաէներգիայի: Կիրակի առավոտյան հաղորդվեց, որ վերականգնվել է Օդեսայի մարզի մոտ 100,000 ընտանիքների էլեկտրաէներգիան:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 138 անօդաչու թռչող սարքով։ Հրթիռը և 10 անօդաչու թռչող սարքը հարվածել են վեց վայրի։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դոնեցկի մարզային իշխանությունները նախօրեին հայտնել էին քաղաքացիական անձի մահվան մասին, որը մահացել է Կոստյանտինովկայում ռուսական հրետակոծության ժամանակ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 235 անօդաչու թռչող սարք։