Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք նրան մտահոգում է բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը, ասաց. «Շատ է մտահոգում, որովհետև իրենք մեր հոգևոր եղբայրներն ու ընկերներն են, մենք ոչ միայն աղոթում ենք, այլ հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի և տղաները դուրս կգան»:
Վազգեն արքեպիսկոպոսն ընդգծեց, որ «սա չի կապում որևէ իշխանության հետ»: