Մատչելիության հղումներ

Գործադուլ Լուվրում


Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ Լուվրի աշխատակիցները այսօր անժամկետ գործադուլ են սկսել՝ բողոքելով հաստատության թերֆինանսավորման դեմ։

Լուվրի աշխատակիցների արհմիությունը հայտարարում է աշխատանքային ծանր պայմանների մասին։ Արհմիութենական առաջնորդների պնդմամբ՝ ամեն օր ավելի քան 30 հազար այցելու ընդունող Լուվրի շենքը վերանորոգման կարիք ունի, թափուր հաստիքների մի զգալի մասը տարիներ շարունակ չի հաջողվում լրացնել, ինչի հետևանքով աշխատանքային ժամերի ֆիքսված ժամանակացույցը խախտվում է։ Գործադուլավորները նաև բողոքում են Լուվրի մուտքի վճարը ԵՄ երկրների քաղաքացի չհանդիսացող այցելուների համար 45 տոկոսով ավելացնելու՝ Ֆրանսիայի կառավարության մտադրության դեմ։ Լուվրի աշխատակիցների համոզմամբ՝ գործադիր իշխանությունը պետք է մեծացնի թանգարանի ֆինանսավորումն առանց «այցելուներին պատժելու»։

XS
SM
MD
LG