Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Ցանկության դեպքում Մադուրոն կարող է տեղափոխվել Բելառուս»


Ցանկության դեպքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է տեղափոխվել Բելառուս, ամերիկյան Newsmax հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մադուրոն երբեք մեր թշնամին կամ հակառակորդը չի եղել։ Եթե նա ցանկանա գալ Բելառուս, ապա դռները նրա համար բաց կլինեն։ Անկեղծ ասած, սակայն, այդ մասին երբեք խոսք չի եղել», - նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ «Մադուրոն այն մարդը չէ, որ ամեն ինչ թողնի ու փախչի»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG