Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

Զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է, հայտնում է ՔԿ-ն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: