Թրամփը դատի է տվել BBC-ին զրպարտության համար և պահանջում է 10 միլիարդ դոլար փոխհատուցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել բրիտանական BBC հեռուստաալիքի դեմ՝ մեղադրելով զրպարտչական տեղեկատվություն տարածելու մեջ և պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում։

Իր դատական հայցում նախագահ Թրամփը պնդում է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հեռարձակված հաղորդման ժամանակ BBC-ն դիտավորյալ փորձել է Սպիտակ տան դիմաց իր կողմնակիցներին ուղղված իր 2021 թվականի հունվարի 6-ի ելույթը ներկայացնել որպես Կապիտոլիումի շենքը գրոհելու կոչ՝ հաղորդման հեռարձակված տարբերակից կտրելով նրա ելույթի այն հատվածը, որտեղ նա ասել էր, որ բողոքի ցույցերը պետք է խաղաղ լինեն, որտեղ Թրամփը կոչ էր անում իր կողմնակիցներին «խաղաղ և հայրենասիրաբար լսելի դարձնել» իրենց ձայնը: Դոնալդ Թրամփը BBC-ի գործողությունները դասակարգում է որպես «ընտրություններին միջամտելու փորձ»:

«Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են կանգնել միջամտել նախագահական ընտրություններին», - հայտարարել էր նախագահ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ BBC-ի գլխավոր տնօրենն ու լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հրաժարական են տվել

Ավելի վաղ BBC-ի նախագահ Սամիր Շահը ասել էր, որ ելույթի խմբագրումը «դատողության սխալ» էր, գործակալությունը ներողություն է խնդրել Թրամփից: Չնայած BBC-ն անկեղծորեն ցավում է նրա համար, թե ինչպես է մոնտաժվել տեսահոլովակը, «կտրականապես համաձայն չենք, որ զրպարտության հայցի հիմքեր կան», ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Քննադատություններից հետո, որ որ Panorama հաղորդաշարը մի շարք դեպքերում մոլորեցրել է հեռուստադիտողին՝ բրիտանական հեռարձակման կորպորացիայի՝ BBC-ի գլխավոր տնօրենն ու լուրերի գլխավոր գործադիր տնօրենը հրաժարական տվեցին: