ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

Ընդհանուր դեպքերի 80 տոկոսը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեզոնային վիրուսներն ակտիվանում են. մասնագետները հորդորում են պատվաստվել ու ժամանակին դիմել բժշկի