Արագածոտնի թեմի առաջնորդը ևս երկու ամիս կմնա բանտում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ևս երկու ամիս կմնա բանտում, դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ռոման Ահարոնյանն, ով անհիմն է որակում դատարանի որոշումը:

Մկրտիչ սրբազանը հոկտեմբերին է կալանավորվել, նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով: Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեցԱրագածոտնի թեմում գործողություններն իշխանությունների «հակաեկեղեցական արշավի» դրսևորումն են. Մայր աթոռԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվելՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արագածոտնի թեմում խուզարկություններից. կա 3 ձերբակալված