Միջադեպ պատարագի ժամանակ. քաղաքացուն ուժով դուրս բերեցին եկեղեցուց և բերման ենթարկեցին

Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը շրջանցելուց հետո հավաքվածներից մեկը՝ «Հայաքվեի» խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանը վանկարկեց. «Գարեգին Բ՝ կաթողիկոս», նրան ուժով դուրս բերեցին եկեղեցուց:

Իրավապահները Իշխանյանին քաշքշելով նստեցրին ոստիկանական մեքենան և բերման ենթարկեցին:

Your browser doesn’t support HTML5

Միջադեպ պատարագի ժամանակ

Վարչապետի մասնակցությամբ պատարագների ժամանակ շրջանցվում է Ամենայն հայոց կաթողիկոսի անոունը: Ավելի վաղ Մայր Աթոռից «դատապարտելի են նկատել» Պատարագի ընթացքում Վեհափառի անունը շրջանցելը:

«Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով», - ասված է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եպիսկոպոսաց դասը «դատապարտելի է նկատել» Պատարագի ընթացքում Վեհափառի անունը շրջանցելը